Skip to content

«Կգա ժամանակ, երբ մարդը ծովի երեսին կլողա ձկից արագ, կգա ժամանակ, երբ մարդը օդի մեջ կթռչի թռչունից էլ արագ, բայց դեռ բարօրության հասած չի լինի. կգա ժամանակ, որ մարդը բնության բոլոր տարերքներին կիշխե և գործի կդնե, ինչպես հիմա՝ ուղտին ու եզին: Այդ աստիճանին հասնելու համար մի բան է հարկավոր՝ հավասարություն: Ամենայն մոլորություն անհավասարության արդյունք է» Ղազարոս Աղայան

Այսօր հայ գրականության ալեզարդ նահապետ, լավագույն մանկագիր, մանկավարժ, ընկեր՝ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է:Շուրջ 50 տարի նրա անունը փայլեց հայ գրականության հորիզոնում: Բուռն ու կրքոտ խառնվածքի տեր գրողը մերժեց չարն ու անարդարը, տարավ հաղթանակներ, կրեց պարտություններ, բայց պահպանեց իր վեհությունը և հենց ինքը դարձավ իսկական ստեղծագործություն:

«Որովհետև սիրելի լիներ նա որպես գործիչ, հազար անգամ ավելի թանկ էր որպես ընկեր, և ինչքան էլ շնորհալի լիներ որպես ստեղծագործող, անհամեմատ ավելի բարձր էր որպես ստեղծագործություն: Աստծո հազվադեպ հաջող ու պայծառ ստեղծագործություններից մինն էր նա»: Հ. Թումանյան

Գրականության պարթևահասակ, բարձրագլուխ, ճերմակ մորուքով փառահեղ ծերունին գնաց իր հետևից թողնելով մեծ հետագիծ, որի ուղղությամբ շարունակում ենք գնալ:

Ղազարոս Աղայան՝ https://vlume.com/hye/person/EN-62

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *