Skip to content

Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Տնահան արեք, ուղարկեք անապատները։ Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն խնդա, երգի և աղոթի։ Քանի որ երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որևէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան։ Վիլյամ Սարոյան


Այսօր Կալիֆորնիայի հայ, Փարիզի հայ, Լոնդոնի հայ, Երևանի հայ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։
Աշխարհի գրական պատմության մեջ Վիլյամ Սարոյանը առանձնանում է իր անկեղծությամբ։ Նա չէր փորձում գրել մեծ գաղափարախոսությունների մասին․ նա գրում էր այն, ինչ տեսնում էր շուրջը՝ մարդկանց, որոնք ապրում էին սիրով, հավատով և պարզ հոգսերով։  Սարոյանը ապացուցեց, որ գրականության իսկական մեծությունը մարդու պարզ ու անկեղծ հոգին է։  Նրա գրական ժառանգությունը ոչ միայն պատմվածքներ ու պիեսներ են, այլև մի ամբողջ աշխարհ, որտեղ առաջնայինը մարդն է իր անկեղծությամբ ու մարդկայնությամբ։
Հայերեն չգրող, բայց աշխարհին հայերեն նայող մեր Բարի հսկայի գրքերը քեզ կուղղորդեն, թե ինչպես պետք է ապրես քո կյանքի ժամերը։
Վիլյամ Սարոյան՝ https://vlume.com/hye/item/VP-579

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *