Սյունյաց լեռներում ծնվեց, աշխարհ եկավ մեկը, որ հետո պիտի դառնար իր բնության, հայ մարդու մեծ երգիչը։ Խոսուն ու գունագեղ պատկերներով է Սահյանը ներկայացնում հայ մարդուն, բնությունը, սակայն այդ ամենը նա անում է այնքան պարզ, այնքան անմիջական, որ ինքն իր մասին գրում է՝
Իմ երգի մեջ չփնտրեք դուք
Զարդեր ոչ մի անգամ,
Նա էլ ինձ պես պարզ է անշուք,
Նախնական է անգամ։
Սահյանի պոեզիայում բնության ամենասովորական երևույթներն անգամ այլ գույն ու երանգ են ստանում Հայաստանում, չէ՞ որ Հայաստանը բանաստեղծի պոեզիայի գլխավոր կերպարն է։🇦🇲
Հազար անգամ ապրել ու մեռել եմ,
Խռովել եմ, հաշտվել ու ներել եմ,
Չափել եմ բարձունքներն ու վիհերը,
Եվ ատելն եմ փորձել, և սիրելը․․․
Հազար անգամ ընկել, բարձրացել եմ,
Ու վերջապես մի բան հասկացել եմ։
Հիմա դառնամ ասեմ կյանք եղբորս,
Ապա դառնամ ասեմ մահ եղբորս.—
Թող որ վկա լինեն այս լեռները,
Ոչ ապրելն էր մի բան, ոչ մեռնելը։
Համո Սահյան՝ https://vlume.com/hye/person/EN-439