Ճի՞շտ է, որ Մարկ Տվենն ատում էր Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» գիրքը։
Որքան էլ հայտնի գրողները սիրել, հարգել ու ոգեշնչել են իրար, միևնույն է քննադատություններն ավելի շատ են եղել։ Բոլոր ժամանակներում էլ եղել են ու կան գրողներ, որոնք ոչ թե ուղղակի իրար քննադատել են, այլ պարզապես՝ ատել։
Կպատկերացնեիք, որ «Թոմ Սոյերի» ու «Հեքլբերի Ֆիննի արկածները» գրքերի հեղինակը պարզապես ատել է Ջեյն Օսթինին և իր գրքերը։ Այդ ատելության մասին Տվենը խոսել է ամենուր՝ պատեհ ու անպատեհ առիթների։ «Առանց ծուխ կրակ չի լինում» և Տվենի ատելությունն էլ ուղղակի չէր ծնվել։ Կան տարբեր վարկածներ, որոնցից մեկն էլ այն է, որ Տվենը չափազանց շատ նմանություններ է գտել իր և Օսթինի ոճերում: Մարկ Տվենը իսկապես զարմացրեց բոլորին, երբ այդքան բուռն կերպով արտահայտեց իր զզվանքը Օսթինի ստեղծագործությունների հանդեպ։ Նա անընդհատ շարունակում էր ցույց տալ իր ատելությունը, և, գրեթե, բոլոր տեղերում նշում էր․ «…ցանկացած գրադարան լավն է, որը չունի Ջեյն Օսթինի և ոչ մի գիրք»։
Տվենը խոստովանել է, որ ամեն անգամ, երբ սկսել է կարդալ գիրքը, ստիպված ցած է դրել։ Սա փաստում է այն մասին, որ նա իրականում կարդացել է Օսթինի ստեղծագործություններից ավելին և շատ ավելի լավ է հասկացել նրա կերպարները, քան ցանկացած այլ քննադատ: Մեկ այլ առիթով էլ ասել է․ «նրա նպատակն է ստիպել ընթերցողին ատել իր հերոսներին մինչև գրքի կեսը և սիրել նրանց մնացած գլուխներում: Միգուցե դա բարձր արվեստ է։ Մի օր ես կնայեմ նրա գրքի երկրորդ մասին և կտեսնեմ…»։ Ինչն էլ որ եղած լինի Տվենի ատելության պատճառը, գրական այն քննադատությունը մնում է ամենահետաքրքիր էջերից մեկը, իսկ Օսթինի ամենահայտնի վեպը՝ ամենաընթերցվածներից ու պահանջվածներից մեկը։
Հպարտութություն և նախապաշարմունք՝ https://vlume.com/hye/item/VP-81