19-րդ դարի երկու մեծ գրողներ Ֆեոդոր Դոստոևսկին ու Իվան Տուրգենևը ատում էին իրար։Իվան Տուրգենևը ազատական էր, իսկ Դոստոևսկին պահպանողական ազգայնական։ Իր վեպերում նա քարոզում էր, որ ազատականները փչացրել են Ռուսաստանը։ Այս երկու գրողներին թշնամացրել էր ոչ միայն հայացքների տարբերությունը, այլև՝ եկամուտների։ Տուրգենևի աշխատանքը առատաձեռն վարձատրվում էր, մինչդեռ «Ապուշը» վեպի հեղինակը ստանում էր ընդամենը կոպեկներ։ Երբ Տուրգենևը մի քանի տարի մեկնեց արտերկիր, Դոստոևսկին Տուրգենևին մեղադրեց հայրենիքին դավաճանելու մեջ, նրան անվանեց «գժական մարդ» և խորհուրդ տվեց աստղադիտակ գնել՝ Ռուսաստանին հեռվից նայելու համար։ Տուրգենևն էլ հետ չմնաց և Դոստոևսկու վեպերը նկարագարելիս օգտագործեց «Ինչ թթու հոտ և հիվանդանոցային գարշահոտ է» և «հոգեբանական խայթոց» արտահայտությունները։ Այսքանով, իհարկե, չի ավարտվում այս երկու գրողների թշնամանքն ու ատելությունը։Բայց, ինչքան էլ շատ լինեն քննադատությունները, մի բան հստակ է՝ Դոստոևսկին համարվում է ոչ թե ռուս, այլ համաշխարհային գրականության հսկաներից։
Ֆեոդոր Դոստոևսկի՝ https://vlume.com/hye/person/EN-276