Գրականության պատմության մեջ շատ անգամ տեսել ենք, որ մեծագույն ստեղծագործությունները ծնել են այն գրողները, որոնք տարբեր հոգեկան դժվարությունների դեմ են պայքարել: Նրանց ներքին տառապանքները, մտադրությունները և հոգեբանական շեղումները հաճախ դարձել են նրանց արվեստի աղբյուրը: Այս անգամ առանձնացրել ենք աշխարհահռչակ Հեմինգուեյին, որն ուներ հոգեկան խանգարումներ: Ամերիկացի գրողն ուներ սուր դեպրեսիա, մտավոր խանգարում: Նշանները՝ ինքնասպանության հակումներ, հետապնդման մոլուցք, նյարդային պոռթկումներ:1960-ին Հեմինգուեյը Կուբայից վերադառնում է ԱՄՆ: Նրան տանջում են հաճախակի դեպրեսիաները, վախի և անվստահության զգացումները: Չի կարողանում գրել, ուստի կամավոր համաձայնվում է բուժում ստանալ հոգեբուժարանում: Հեմինգուեյը էլեկտրահարման 20 սեանս է անցնում: Դուրս գրվելուց հետո տեսնում է, որ չի կարողանում նախկինի պես գրել և ինքնասպանության առաջին փորձն է կատարում, բայց հարազատները խանգարում են: Կնոջ խնդրանքով Հեմինգուեյը բուժման կրկնակի կուրս է անցնում, սակայն մտադրությունները չի փոխում: Հոգեբուժարանից դուրս գրվելուց մի քանի օր անց՝ երկփող հրացանով կրակում է իր գլխին:Հեմինգուեյի ճակատագիրը ցույց է տալիս, որ մեծ տաղանդն ու հոգեկան տառապանքները հաճախ անբաժանելի են: Այս բոլոր փորձությունները շեղումները չխանգարեցին, որ նա աշխարհին տա դասական գրականություն, դասական ժառանգություն:
Էռնեստ Հեմինգուեյ՝ https://vlume.com/hye/person/EN-486