21-րդ դարում մենք ամենից շատ սիրում ենք կարդալ նամակներ՝ հաղորդագրություներ։Գրավիչ ու հետաքրքիր են սիրային բովանդակությամբ նամակները, բայց առավել հետաքրքիր է, երբ այդ սիրային նամակը որևէ հայտնի գրողի է պատկանում։ Կարո՞ղ էիք պատկերացնել, որ իր սրամտությամբ հայտնի, շատերին ծաղրող Մարկ Տվենը կարող է այնպիսի սիրով սիրել, որին նախանձել կարելի է։
Ահա կնոջ երեսուն ամյակին նվիրված նամակից մի հատված․
«Լիվի, թանկագինս,
6 տարի է անցել այն օրվանից, երբ ես հասա այս կյանքում իմ առաջին հաջողությանը՝ գրավեցի քեզ․․․ Մեր՝ միասին ապրած յուրաքանչյուր օրն ինձ ավելի է վստահեցնում, որ մենք երբեք չենք բաժանվի, որ ոչ մի վայրկյան չենք փոշմանի՝ մեր կյանքերն իրար միացնելու համար: Ամեն տարի ես քեզ սիրում եմ, իմ աղջիկ, էլ ավելի ուժգին: Այսօր դու ինձ համար ավելի թանկ ես, քան քո նախորդ ծննդյան օրը, մի տարի առաջ ավելի թանկ էիր, քան երկու տարի առաջ. չեմ կասկածում, որ այս հիանալի ընթացքը կշարունակվի մինչև վերջ:
Արի առաջ նայենք՝ ապագա տարեդարձերին, մեզ սպառնացող ծերությանը և սպիտակ մազերին՝ առանց վախի և հուսահատության: Վստահելով իրար և համոզված լինելով, որ այն սերը, որը կրում է մեզնից յուրաքանչյուրն իր սրտում, հերիք է մեր ապրած բոլոր տարիները երջանկությամբ լցնելու համար․․․»:
Ահա այսպիսինն է հայտնի երգիծաբանի հակառակ կողմը։
Տվենի նամակը կարդալուց հետո չմոռանաք կարդալ նաև գիրքը՝ https://vlume.com/hye/person/EN-382