Skip to content

Հայտնի մարդկանց սիրելի գրքերը։ Անտոնիո Բանդերաս- Սերվանտես «Դոն Կիխոտը»

Ի՞նչ գրքեր են կարդում հայտնի մարդիկ։ Աստղային կյանքից մեզ հետաքրքիր է ընդամենը մեկ բան՝ ինչ գրքեր են նախընտրում կարդալ, չէ՞ որ նրանցից շատերն են կարդում որակյալ գրականություն։ Իսկ դուք գիտե՞ք, որ իսպանացի հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը բազմիցս նշել է, որ իր ամենասիրելի գրքերից է հենց Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտը»։ Սա այնքան էլ զարմանալի չէ, քանի որ Բանդերասը ծնվել և մեծացել է Իսպանիայում՝ Մալագա քաղաքում, որտեղ «Դոն Կիխոտը» համարվում է ազգային գրականության գլուխգործոց: «Պլատինո» մրցանակաբաշխության ժամանակ դերասանը խոստովանել է՝ «Ուզեմ, թե չուզեմ, պետք է ընդունեմ, որ մրցանակ ստանալը գալիս է ունայն գայթակղությունների մի սարով, որի դեմ պետք է պայքարել, ինչպես Դոն Կիխոտն էր պայքարում իր  երկրի հողմաղացների կամ հսկաների դեմ»։ Հատկանշական է, որ Բանդերասը նույնիսկ երազել է մի օր մարմնավորել Դոն Կիխոտի կերպարը կինոյում կամ թատրոնում: Նրա համար այս ստեղծագործությունը ոչ միայն գրական արժեք ունի, այլև արտացոլում է իսպանական մշակույթն ու ոգին։ Հայտնի մարդիկ շատ հաճախ օրինակելի են ոչ միայն իրենց արտաքին տեսքով, այլև խելքով, վարքով և, իհարկե, կարդացած գրքերով։ Սա հենց այն դեպքն է, որ պետք է հետևել հայտնիների օրինակին, անպայման կարդալ այս բացառիկ գիրքը։

Դոն Կիխոտ՝  https://vlume.com/hye/item/AB-2922

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *