Skip to content

Հայտնի մարդկանց սիրելի գրքերը։ Հեմինգուեյ՝ Ջեյմս Ջոյս «Դուբլինցիները»

Նոբելյան մրցանակակիր, լեգենդար գրող, կատակասեր, նավաստի, բռնցքամարտիկ, ճանապարհորդ և արկածախնդիր Էռնեստ Հեմինգուեյի ամենասիրելի գրքերից է XX-րդ դարի կարևորագույն և ամենաազդեցիկ անձանցից մեկի՝ Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները»։ Ի տարբերություն շատ այլ գրողների, ովքեր գերադասում են չկարդալ գեղարվեստական գրականություն աշխատելիս, Հեմինգուեյը, ընդհակառակը, դրանով ոգեշնչվում էր։ Նա ճամփորդությունների էր գնում գրքերով բեռնված ճամպրուկներով և կարող էր միաժամանակ կարդալ երկու, երեք, հինգ գիրք։ 
Հեմինգուեյն ասում էր․ «Բոլոր լավ գրքերը մի բանով նման են. երբ կարդում ես մինչև վերջ, քեզ թվում է, թե այս ամենը քեզ հետ է պատահել, և այդպես քեզ հետ կմնա հավերժ՝ լավն ու վատը, հրճվանքը, վիշտն ու ափսոսանքը, մարդիկ և վայրերը»։ 20-րդ դարի սկզբին ապրող միջին խավի դուբլինցիների կյանքը զգալի ազդեցություն է ունեցել անգլիալեզու պատմվածքների զարգացման վրա, այդ թվում նաև Հեմինգուեյի։
Ջոյսն իր գրքի մասին ասել է․ «Ես փորձել եմ պատկերել այդ քաղաքը և նրա անտարբեր հասարակությունը իր չորս ասպեկտներով. նրա բնակիչները մանուկ ժամանակ, պատանեկան հասակում, հասակն առած և հասարակական կյանքում»։ Երբ չենք իմանանում, թե ինչ գիրք կարելի է կարդալ, ուղղակի պետք է հետևել վարպետների օրինակին։

Դուբլինցիները՝ https://vlume.com/hye/item/VP-442

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *