Skip to content

Հայ գրականության սիրերգակն ու մայրերգակն իրար դեմ։ Պարույր Սևակ և Հովհաննես Շիրազ

Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանկներում էլ տարբեր գրողներ եղել են մրցակցության մեջ, բուռն վեճեր են ունեցել, իրար դեմ են դուրս եկել։ Այսպիսի նյութեր կարդալը ոչ միայն հետաքրքիր է, այլև՝ պարտադիր։ Չէ՞ որ այդպիսով մենք գրողների մասին իմանում ենք շատ ավելին, քան իրենց կենսագրական տեղեկությունն ու ստեղծագործություններն են։ Գրական բախումներից հետ չեն մնացել գրականության մեծ սիրերգակն ու մայրերգակը։Այս մասին ականատեսի աչքով պատմում է գրականագետ Դավիթ Գասպարյանը։

Մի ցերեկույթի ժամանակ, որը նախագահում էր Սևակը, հենց Սևակի խոսքի վրա մի քանի րոպե ուշացումով երկու երկրպագուհիների ուղեկցությամբ ներս է մտնում Հովհաննես Շիրազը։ Սևակը խոսքն ընդհատում և հարգանքով դիմում է նրան. «Շիրա՛զ, քո տեղը նախագահությունում է, համեցի՛ր այստեղ»։ Շիրազը լսում, բայց, չլսելու է տալիս, ազատ մի աթոռի դեռ չնստած, բարձրաձայն ասում է. «Որտեղ ես կնստեմ, նախագահությունը այնտեղ է»։ Մի խոսքից էլ պարզ է դառնում, որ գրականության սիրերգակն ու մայրերգակը մտերիմ են միայն գրականության մեջ, իսկ կյանքում՝ իրար դեմ։Նրանց մասին հակասական կարծիքներ էր հայտնում, երբեմն՝ նույնիսկ շատ խիստ, անգամ՝ կոպիտ։ Համենայն դեպս գրական խանդն ակնհայտ էր։ Սևակի գրական փառքը Շիրազինը չէր։ Թեև նրա փառքն էլ չէր խամրել, բայց «մրցակցությունը» ուժեղ էր:

Մեզ՝ ընթերցողներիս համար, երկու գրողի փառքը միշտ փայլել ու փայլում է, երբեք չի խամրել՝ անկախ ամեն ինչից։

Հովհաննես Շիրազ՝ https://vlume.com/hye/person/EN-386

Պարույր Սևակ՝ https://vlume.com/hye/person/EN-158

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *