«Սիրեցե՛ք զիրար, շա՛տ սիրեցեք, որպեսզի ապրեք»: ԿՈՄԻՏԱՍ
Նիհարակազմ, վտիտ ու գունատ այդ պատանուն հարազատ քաղաքում շատերն էին ճանաչում: «Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային: Թափառական պատանին Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ․․․Իր ժողովրդի զավակն իսկական՝Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց․․․Նկարից այն կողմ գտնվող Կոմիտասը կենսուրախ էր, կատակասեր՝ դերասանական մեծ հակումներով։ Բոլոր խնջույքների համն ու հոտն էր: Գարեգին Լևոնյանն էլ նշում է, որ եթե մի անծանոթ մարդ հանդիպեր, անպայման կասեր. «Սա ի՞նչ մասխարա մարդ է, եղբայր, սա հո կատարյալ կոմիկ է, մի՞թե սա է Կոմիտասը»:
Մի փոքրիկ պատմություն այն մասին, որ ԿոմիտասըԴեթրոյթում հայ մի կին բանկում նստած լսում է, թե ինչպես է միջին տարիքի սևամորթ կին կանչում տղային, ասելով՝ Գըմայդաս, Գըմայդաս։ Հայ կինը մոտենում է նրանց և ասում՝ «Գիտե՞ք, մենք մի կոմպոզիտոր ունենք, անունը՝ Կոմիտաս»: Սևամորթ կինն էլ պատասխանում է, թե իրենց Գըմայդասն էլ է շատ հայտնի սևամորթ կոմպոզիտոր, այնքան հայտնի է, որ արձանը դրված է Դեթրոյթում: Վերջում պարզվում է, որ Դեթրոյթում մե՛ր Կոմիտասի արձանն է դրած, պարզապես բրոնզից, հետևապես՝ սեփ-սև:
Կոմիտասի մասին պատմում է ոչ միայն «Անլռելի զանգակատունը», այլև Աճառյանը՝ իր «Կյանքիս հուշերից» գրքում։ Հայ երգի Մեսրոպ Մաշտոցի մասին պետք է, պարտավոր ենք իմանալ ավելին։
Անլռելի Զանգակատուն՝ https://vlume.com/hye/item/EB-712
Կյանքիս հուշերից՝ https://vlume.com/hye/item/EB-180