Այսօր աշխարհին հայտնի մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է: Պատահական չէ, որ ամեն տարի հենց այս օրն է նշվում Մանկական գրքի օրը:
Մանկական գրականությունը գրական առանձին ուղղություն է, որին պետք է ծանոթանալ վաղ հասակից և երբեք չկտրել կապը նրա հետ:
Մանուկ հասակում բոլորն էլ ունեն սիրելի գիրք՝ իրենց սիրելի հերոսով, որոնց մեջբերումները երիտասարդ ընթերցողները անգիր են հիշում։ Ցավոք, մեծանալով, մարդը դադարում է հավատալ հրաշքներին և մոռանում է իր մանկական սիրելի գրքերի մասին։ Բայց իզուր։ Չէ՞ որ հենց այդ գրքերն են հանդիսանում ոգեշնչման և ուժի իրական աղբյուր։
Անփոխարինելի է մանկական գրականության դերը։ Այն նպաստում է աշխարհայացքի ձևավորմանը, հղկում է լեզուն։ Նրանով մենք բացում գրքերի մեծ ու գունավոր աշխարհի դռները, քայլում այդ զարմանահրաշ աշխարհով և չենք էլ հասկանում, թե ինչպես մեզ հետ վերցրեցինք բարություն, ազնվություն, ընկերասիրություն, հայրենասիրություն, լավատեսություն, լավ հիշողություն: Մանկական գրքերի աշխարհով քայլելիս մենք ստանում ենք շատ ու շատ հարցերի պատասխաններ, որոնք, գուցե, ոչ ոք չկարողանար մեզ ասել:
Եկե՛ք հենց այս նշանակալի օրվանից Մանկական գիրքը դարձնենք մեր լավագույն ընկերը: Չէ՞ որ այդ փոքր ծավալի մեջ կան անթիվ առավելություններ՝ հակիրճություն, պարզություն, մատչելիություն, մեղմ հումոր, վառ երևակայություն և, իհարկե, նկարազարդումներ։
Եթե ուզում եք այս բոլորը գտնել մի տեղում, ապա պարզապես սեղմեք այս հղումների վրա:
Եվ միշտ «Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը ու ձեր հոգու մի մասնիկով հավատացեք այդ հեքիաթին ու այդպես ապրեք»:
Web: https://vlume.com/
Android: https://vlume.com/download/android
iOS: https://vlume.com/download/ios