Skip to content

«Հետադարձ հայացք» Ա․ Վահրամ Փափազյան

«Կարեւորը կռվի նպատակն է, ոչ թե կռիվը, եւ ամենակուլ բռնության դեմ անպայման հաղթելու հավանականությամբ չէ, որ կռվում է հերոսը. Կռվում է իր բույնը եւ դեռեւս անթեւ ձագերը պաշտպանելու համար»: Վահրամ Փափազյան

Հայ նշանավոր դերասան, արձակագիր, ժողովրդական արտիստ Վահրամ Փափազյանը համարվում է շեքսպիրյան ամենալավ դերասանը։ Նա զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ, այս առումով հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը։ Այս հուշագրության մեջ Փափազյանը հերթով ներկայացնում է իր հարուստ ու բովանդակալից կյանքի ուղին, խոսում, վերլուծում, ներկայացնում շատ անվանի թատերական գործիչների ինչպիսիք են՝ Ստանիսլավսկին, Նովելլին… և այլն: Ինպես դերասանն է ասում, այս գիրքը չի գրել պարզապես հրատարակված էջեր ունենալու համար, այլ ցանկացել է մեզ տարիների իր վաստակը նվիրել։ Գիրքը կարելի է համարել նաև ուղեցույց մասնագետների համար։

Հետադարձ հայացք Ա՝ https://vlume.com/hye/item/EB-1376

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *