«Արվեստը մեծ է ինչպես աշխարհը, և պարզ` ինչպես ճշմարտությունը. այդպես էլ պետք է լինի ստեղծագործող արտիստի հոգին»: Վահրամ Փափազյան
Հայ մեծանուն դերասան գրող Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» գրքի երկրորդ մասը կարող եք գտնել մեր գրադարանում՝ և՛ էլեկտրոնային, և՛ ձայնային տարբերակով։
Եթե գրքի առաջին մասում դերասան-գրողը անդրադառնում է ավելի շատ թատերական աշխարհին, ապա երկրորդ մասում տեղ են գտել վարպետի հարուստ ու բովանդակալից կյանքի ամենահետաքրքիր ու նաև զվարճալի դեպքերը: Գիրքը չափազանց հետաքրքիր է և հնարավորություն է տալիս մոտիկից ծանոթանալու հայկական թատրոնի շեքսպիրյան վարպետին։ Անպայման կարդացեք այս հուշագրությունը, քանի որ այն սովորեցնում է մեզ ապրել հետաքրքիր, խենթ ու արկածներով լի կյանք։
Հետադարձ հայացք Բ՝ https://vlume.com/hye/item/EB-1401