Skip to content

Հետաքրքիր դեպքեր գրողների կյանքից։ Հրաչյա Աճառյան

Գաղտնիք չէ, որ մեր գրողները աչքի են ընկել ոչ միայն իրենց տաղանդով, այլև հումորի մեծ զգացումով։ Եվ սա է պատճառը, որ գրականության մեջ շատ են զվարճալի ու հետաքրքիր դեպքեր՝ կապված մեր հանճարների անվան հետ։Հայտնի լեզվաբան Աճառյանի կյանքը լի է եղել նմանօրինակ դեպքերով, որոնցից մեկը ներկայացնում ենք ձեզ։Մի օր`առավոտյան, Հրաչյա Աճառյանը զայրանում է և վեճի բռնվում կնոջ հետ`աշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել: Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել:Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել: Հանկարծ ընդհատում է, փափկում և խանդաղատանքով ասում.
-Կատակ էր Սոֆիկ, ուզում էի, որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան:
-Դե ասեիր էլի, ինչու էիր կռիվ սարքում:
-Չէր ստացվի: Դու կխոսեիր գրական լեզվով, մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում և իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին: Իզուր էլ զայրացրի. ոչ մի բառ չասացիր: Հետաքրքիր, ուսանելի, զվարճալի դեպքերից սա ընդամենը մեկն էր։ Իսկ շատ ավելին դուք կարող եք իմանալ՝ կարդալով հեղինակի «Կյանքիս հուշերից» գիրքը։

Կյանքիս հուշերից՝ https://vlume.com/hye/person/EN-73

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *