Գրողների գեղարվեստական ստեղծագործությունները կարդալուց բացի, շատ հետաքրքիր ու կարևոր են նաև գրողների հուշերը իրենց գրչակիչ ընկերների մասին։ Այդպիսի հուշերից մենք շատ բացահայտումներ ենք անում, ճանաչում ենք մեր սիրելի գրողներին այլ տեսանկյուններից։ Իմանում ենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու ենք հաճախ ներկայացնում նման հուշեր։ Այս անգամ անդրադարձել են Թոթովենցի հուշերին։ Ահա, թե ինչ տպավորիչ հուշ ունի Թոթովենցը Թումանյանի և Ահարոնյանի մասնակցությամբ։
«Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում: Մի օր Թումանյանը ինձ ցույց տվեց մի այցետոմս: Ահարոնյանը գրում էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»: Թումանյանը ծիծաղեց և ասաց.
-Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս…ֆլա՛ն-ֆստա՛ն…»։
Իսկ նմանատիպ հուշերից հետո ճիշտ է բացել այս հեղինակների գրքերն ու թերթել, վերհիշել, կարդալ այլ աչքով։
Թոթովենց՝ https://vlume.com/hye/person/EN-75
Թումանյան՝ https://vlume.com/hye/person/EN-40
Ահարոնյան՝ https://vlume.com/hye/person/EN-48