Աշխարհահռչակ հեքիաթագիր Անդերսենը հայտնի էր ոչ միայն իր ստեղծագործություններով, այլև ոչ պատշաճ տեսքով։
Ժամանակակիցների վկայությամբ նա իր արտաքին տեքսին չէր հետևում և հագնվում էր բավական անփույթ։ Նրա մաշված անձրևանոցը և ճմրթված գլխարկը ծանոթ էր ողջ Կոպենհանգենին։ Մի անգամ, երբ Անդերսենը զբոսնում էր խստաբարո և կոկիկ Կոպենհագենով, ինչ-որ անցորդ առանց ձևականությունների հարցրեց նրան․
-Ասացեք, խնդրեմ ձեր գլխի վրայի այդ խղճուկ առարկան դուք գլխա՞րկ եք անվանում։
Անդերսենը չշփոթվեց, նայեց հարց տվողին և անվրդով ասաց․
– Իսկ ձեր նորաձև գլխարկի տակ գտնվող այդ խղճուկ առարկան դուք գլո՞ւխ եք անվանում։
Կարո՞ղ էիք պատկերացնել, որ համեստ դանիացին կարող է միևնույն ժամանակ այսքան համարձակ լինի։ Գուցե կարդանք նրա ստեղծագործությունները և փորձենք խորությամբ ճանաչել Անդերսենին։
Հանս Քրիստիան Անդերսեն՝ https://vlume.com/hye/person/EN-14