Հայ գրողների կյանքում կան պահեր, որոնք ոչ միայն հետաքրքիր են, այլև՝ բացահայտում են նրանց հոգին ու մարդկային էությունը։ Այդ պատմությունների շնորհիվ իմանում ենք այնպիսի մանրամասներ, որոնք այդքան էլ հայտնի չեն ընթերցողներին։ Այս անգամ անդրադարձել ենք հայ գրականության մայրերգակին՝ Շիրազին։ Որբանոցից փախած Օնիկը տղաների հետ հաճախ էր շրջում շուկայում՝ ուտելիք գտնելու հույսով։
Գյումրեցի հայտնի զվարճաբան Պոլոզ Մուկուչն էլ մի վաճառասեցան ուներ, որի վրա շողշողում էին ամենահամեղ տանձերն ու խնձորները։
Մի անգամ տղաների սովահար հայացքները տեսնելով՝ Մուկուչը բարկանում է և քշում նրանց, բայց երբ իմանում է, որ Օնիկը բանաստեղծություններ է գրում, տալիս է առաջադրանք՝ հորինել մի բանաստեղծություն իր տանձերի մասին։ Օնիկը տեղում սկսում է հորինել՝
Տանձդ, քեռի, ծառից կեղնի
Թե որ հասավ անուշ կեղնի։
Ընկավ գետնին մաս-մաս կեղնի,
Օրենքն է սա ժամանակի․․․
Պոլոզ Մուկուչը նայում է մի ոտքին հին կոշիկ հագած, մյուսին՝ կտորներ փաթաթած պայծառ պատանուն և բոլորին հրավիրում համտեսելու իր մրգերը։ Իսկ երեկոյան տղաների պատվին հյուրասիրություն է կազմակերպում իր տանը։ Ոչ միայն գրքերում, այլև կյանքում են մեր գրողները դարձել պատմության հերոսներ։ Իսկ հերոսների մասին, հերոսների գրածները պարտադիր պետք է կարդանք, իմանանք ու ճանաչենք։
Հովհաննես Շիրազ՝ https://vlume.com/hye/person/EN-386