Skip to content

Հետաքրքիր դեպքեր հայ գրողների կյանքից։ Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, Պերճ Պռոշյան

Միշտ էլ հետաքրքիր ու հաճելի է կարդալ իրական դեպքեր մեր մեծերի կյանքից, որոնք և՛ հետաքրքիր են, և՛ զվարճալի։Ահա այդպիսի մի դեպք է պատմում Իսահակյանը՝ իր, Դերենիկ Դեմիրճյանի և Պռոշյանի մասնակցությամբ։ «1904 թվին,ամռանը, անցնում էի Ղարաքիլիսայով (Կիրովական), լսեցի, որ Պռոշյանը ընտանիքով այնտեղ է։ Գնացի մոտը և մի գիշեր հյուր եղա։ Բացի Պերճանուշից բոլոր զավակները հետն էին։ Դերենիկ Դեմիրճյանն էլ հյուր էր նրա մոտ։ Նաև մի օրիորդ էր ապրում նրա տանը, իր աղջիկների ընկերուհին։ Պոլսեցի էր և Եվրոպա պիտի մեկներ ուսանելու։
Պռոշյանը նկատել էր,որ Դերենիկը և պոլսուհին իրար հետևում են․․․
Շատ հուզիչ և միևնույն ժամանակ շատ զվարճալի էր Պռոշյանի հոգատար մտմտունքը նրանց հանդեպ։
— Ա՜յ տղա,- գաղտնաբար ասաց ինձ,- էս երեխեքը իրար վրա աչք ունեն։ Աղջիկն ուզում է գնա արտասահման, ով գիտե էնտեղ ինչ շան ու գիլու բաժին դառնա, ափսոս է։ Ես ուզում եմ միջամտեմ, բայց նրանք ինձանից քաշվում են, սրտերը չեն բանում։ Նրանց սերը պիտի գլուխ բերել, խեղճ են։ Դու կարաս, ընկեր տղա է, թե Դերենիկն է նազ անում` էդ գյադին համոզիր, թե աղջիկն է նազ անում` աղջկան համոզիր։
— Քյաչալը դեղ գիտենա, իրեն գլխին կանի,-պատասխանեցի ես ամենայն լրջությամբ։
Եվ երկար ժամանակ ծիծաղում էր իմ պատասխանի վրա»։
Մեծանուն գրողների ոչ միայն գրական ժառանգություններն է պետք կարդալ, այլև նման պատմություններ, որոնցից շատ ավելին ենք իմանում գրողների բնավորության, բարք ու վարքի, սովորույթների և այլնի մասին։ Չենք մոռանում կարդալ, վերընթերցել գրողների գրքերը՝

Դերենիկ Դեմիրճյան՝ https://vlume.com/hye/person/EN-71

Ավետիք Իսահակյան՝ https://vlume.com/hye/person/EN-149

Պերճ Պռոշյան՝ https://vlume.com/hye/person/EN-221

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *