Skip to content

Հետաքրքիր դեպքեր Վարպետի կյանքից

Եթե ժամանակին շատ գրողներ գրի չառնեին իրենց գրչակից ընկերների մասին, ապա մենք երբեք էլ չէինք կարողանա շատ տեղեկություններ իմանալ մեր մեծերի մասին, չէինք կարողանա բացահայտել նրանց ուժեղ ու թույլ կողմերը։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք փորձում ենք հաճախ ներկայացնել հետաքրքիր դեպքեր մեր գրողների կյանքից, որոնք ձեզ հաստատ դուր կգան։
Այս անգամ անդրադարձել ենք Վահագն Դավթյանի հուշերին՝ նվիրված Ավետիք Իսահակյանին։
«Վարպետի կյանքի վերջին շրջանում մի անեկդոտ էր շրջում քաղաքում։
Իսահակյանը հիվանդ էր ու ժամ առ ժամ լուրեր էին տարածվում, թե մահացել է։
Մի անձնավորություն պարզելու համար զանգում է Իսահակյանի բնակարան։ Հեռախոսը վերցնում է Վարպետը։
-Վարպետ դու՞ք եք, զարմացած ու շփոթված հարցնում է նա։
-Ես եմ, -պատասխանում է Իսահակյանը։
-Բա ասում էին․․․
-Ի՞նչ, որ մեռե՞լ եմ։ Որտե՞ղ էին ասում։
Մարդը տալիս է մի հեղինակավոր հիմնարկի անուն։
-Հա, -ասում է Իսահակյանը,-եթե իրենք են ասում, ուրեմն ճիշտ է»։
Վարպետի կյանքից հետաքրքիր դեպքերը կարդալուց հետո, չմոռանք կրկին կարդալ նրա անմահ ստեղծագործությունները։
Ավետիք Իսահակյան՝ https://vlume.com/hye/person/EN-149

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *