Skip to content

Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենամիստիկ գրքի մասին

Երբ Միխայիլ Բուլգակովը գրում էր «Վարպետը և Մարգարիտան» վեպը, դժվար թե ենթադրեր, որ ստեղծում է 20-րդ դարի ռուսական գրականության ամենանշանակալից ստեղծագործությունը:
«Վարպետը և Մարգարիտան» առեղծվածային վեպ է, որի հետ կապված բազմաթիվ առեղծվածային պատմություններ կան: Հեղինակի գլուխգործոցում պատահական կերպարներ կամ իրադարձություններ չկան։ Ահա մի քանի հետաքրքիր փաստեր աշխարհի ամենամիստիկ գրքի մասին։

Քչերը գիտեն, որ «Վարպետն ու Մարգարիտան» ունեցել է իսկական համահեղինակ՝ Բուլգակովի կինը՝ Ելենա Սերգեևնան: Ամուսնու մահից հետո նրա նպատակն էր իրար գլուխ բերել վեպի առանձին հատվածներն ու հրապարակել այն: Գրողն այրել է վեպի առաջին տարբերակը, որում չկային ոչ Վարպետը, ոչ էլ Մարգարիտան:

Մոսկվան երգիծանքով է ներկայացված, քանի որ Բուլգակովը չէր սիրում Ռուսաստանի մայրաքաղաքը: Վարպետի նախատիպերից մեկը հեղինակի սիրելի գրող Գոգոլն է:

Մարգարիտայի գլխավոր նախատիպը Բուլգակովի կինն էր՝ Ելենա Սերգևնան:

Իհարկե, սա առեղծվածային գրքի մասին ամենը չէ։ Եթե մինչև հիմա չեք կարդացել աշխարհի ամենաշատ ընթերցված գրքերից մեկը, ուրեմն ճիշտ ժամանակն է։

Անպայման կարդա, վերլուծի՛ր, բացահայտի՛ր ավելին։

Վարպետը և Մարգարիտան՝ https://vlume.com/hye/item/VP-89

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *