Եկեք մի փոքր անկեղծանանք։ Ձեր կյանքում երբևէ հանդիպե՞լ եք այսպիսի «հմուտ» մարդկանց։ Երբ փորձում են հմտորեն թաքցնել, որ չեն կարդացել տվյալ գիրքը, բայց ընդամենը մեկ հարցը մերկացնում է այդ սուտը։Եթե երբևէ ականատես եք եղել նման իրավիճակի, ապա կիսվեք մեզ հետ ձեր պատմություններով։ Իսկ եթե չեք ուզում դուք էլ հայտնվել նման իրավիճակում և ստիպված գործի դնեք ձեր «հմտությունները», ապա միշտ ժամանակ տրամադրեք ընթերցանությանը, թերթեք, ծանոթացեք գրքերին, հեղինակներին։ Ի՞նչ իմանաք երբ և որտե՞ղ ձեզ պետք կգա այդ ամենը, բայց վստահ եղեք, մի օր պետք է գալու։
Web: https://vlume.com/
Android: https://vlume.com/download/android
iOS: https://vlume.com/download/ios