Skip to content

Հոգեկան խանգարում ունեցող գրողներ․ Ջեկ Լոնդոն

Երբեմն դժվար է պատկերացնել, որ աշխարհին մեծ ժառանգություն թողած գրողները ունեցել են հոգեկան խնդիրներ։ Այդ գրողներին մենք պարբերապար ներկայացնում ենք մեր էջում, այս անգամ անդրադարձել ենք Ջեկ Լոնդոնին։
Առույգ թվացող այս տղամարդը վաղ տարիքից անցել է հուսահատության և մելանխոլիայի ժամանակաշրջանների միջով։ Սակայն ո՛չ մտերիմները, ո՛չ էլ ծանոթները անգամ չէին կռահում դրա մասին։ Ջեկ Լոնդոնը հանրության մեջ շատ լավ կարողանում էր կառավարել իր զգացմունքները՝ երջանիկ և անհոգ թվալով իր շրջապատի համար։ Հուսահատության դեմ պայքարելու հարցում նաև օգնում էր աշխատանքը։ Երիտասարդ հասակից գրողն առանց երկար մտածելու կատարում էր ցանկացած աշխատանք և յուրաքանչյուր աշխատատեղում դառնում էր կոլեկտիվի անբաժանելի մասը՝ տպավորություն գործելով իր տքնաջանությամբ և ուժով։
Սակայն այս դրական պատկերի հետևում թաքնված էր ալկոհոլիզմը։ 1916 թ․-ի նոյեմբերի 22-ին գրողն ինքնասպան եղավ՝ կրկնելով իր հերոսի՝ Մարտին Իդենի ճակատագիրը։ Թեպետ մինչև այժմ էլ որոշ կենսագիրների շրջանում տարածված է այն տեսակետը, համաձայն որի Լոնդոնը պատահաբար է ինքն իրեն ներարկել մորֆինի մահացու չափաբաժինը։  
Լոնդոնի ճակատագիրը հիշեցում է, որ երբեմն մեծագույն ստեղծագործությունները ծնվում են անհաղթահարելի թվացող ներքին պայքարից։ Նրա թողած ժառանգությունը նորովի կարդալով՝ կհասկանանք նրան ոչ միայն որպես գրող, այլև որպես մարդ։
Ջեկ Լոնդոն՝  https://vlume.com/hye/person/EN-459

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *