Skip to content

Հոգով խելառը․ Հովհաննես Շիրազ

Հայ գրականության մեջ ամենազվարճալի ու հետաքրքիր պատմությունները ամենաշատը կապված են ամենահումորային Շիրազի հետ։ Եվ ինչքան էլ որ անդրադառնում, ներկայացնում ենք դրանք, մեկ է՝ էլի ասելու ու պատմելու բաներ մնում են։ Շիրազը հայտնի էր իր սրամիտ ինքնագնահատականով։ Մի անգամ ասում է․

-Թումանյանը, Իսահակյանը, ես էլ երկուսի արանքը։

Իսահակյանը սա լսելով ասում է․

-Մեր արանքը Տերյանը կա ու Չարենցը, բայց այս խելառին էլ տեղ կճարվի։

Գրողն ընդհանրապես չէր սիրում, երբ խոսում էին ռուսերեն, անգամ կարող էր հայհոյել դրա համար:

Մի անգամ, կառավարության շենք մտնելիս, մի կին հետևից վազում, ասում է. «խոդը (вход) էստեղից է»: Շիրազն էլ շրջվում է դեպի այդ կինն ու ասում՝ «խոտը դու ես, ընձի մուտքը ցույց տուր»:
Շիրազը, իրոք, բացառիկ է իր հումորով ու սրամտությամբ։ Իզուր չէ, որ նրան կոչում են «հոգով խելառ»։ Մենք խորհուրդ ենք տալիս չբավարարվել միայն նրա մասին զվարճալի պատմություններ կարդալով, անպայման ևս մեկ անգամ թերթեք նաև նրա գարնանաբույր բանաստեղծությունները։

Հովհաննես Շիրազ՝ https://vlume.com/hye/person/EN-386

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *