Skip to content

«Ձեր ծանոթները» Պարույր Սևակ։ Նոր գիրք

Ասում են, թե մի ժամանակ,

Ինչքա՜ն առաջ` ի՞նչ իմանաք,

Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները:         

Զարթնել են շուտ,         

Ելել ոտի,

Նա՛խ կապել են իրենց գոտին,

Լվացել են պաղ ամպերում

Իրենց երեսն ու ձեռները,

Հետո՛ միայն «բարի լույս» են իրար ասել

Եվ իրարից «բարի լույս» են սիրով լսել: Պարույր Սևակ

Իսկ գիտե՞ք որ մեծ սիրերգակ Պարույր Սևակը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, որոնք հավաքել է մեկ վերնագրի տակ՝ «Ձեր ծանոթները»։ Ժողովածուն իր մեջ ներառում է 12 բանաստեղծություն, որոնց միջոցով հեղինակը յուրաքանչյուր կենդանու վարքին և կառուցվածքին բնորոշ բացատրություն է տալիս։ Օրինակ՝ ինչո՞ւ է էշի ականջները երկար, ինչո՞ւ է արագիլը մի ոտքի վրա կանգնում, ինչո՞ւ կաքավը չի երգում և այլն։

Այս և մնացած բացահայտումներն արե՛ք ինքներդ՝ կարդալով գիրքը

Ձեր ծանոթները՝ https://vlume.com/hye/item/EB-740

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *