Այսօր հայ գրականության արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, երիտասարդների սրտի գրող, երիտասարդների սրտից գրող Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է։
Կանգնելով երիդասարադության կողքին, ձեռքը դնելով մշակութային զարկերակին՝ բացահայտեց երիտասարդության հուզող հարցերը, հոգեբանությունը։
Սովորեցրեց չկուտակել չապրած տարիներ, սովորեցրեց, որ այս աշխարհում ոչինչ չենք գտնի երկրորդ անգամ և պատգամ թողեց՝ «մի՛ կորցրեք մարդիկ»։
Գրողի կարծիքով ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Մեզ չսովորեցրին՝ «ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել․․․ արժանապատվությամբ․․․»
Գրողն ասում էր, թե մարդ չպիտի ունենա չապրած տարիներ, բայց ճակատագրի հեգնանքով հենց ինքը դարձավ չապրած տարիներով մարդ։
Գրեց, պատմեց ապրած տարիների մասին և կուտակեց բազում չապրած տարիներ։
Բայց դա չխանգարեց, որ մեզ թողնի անգնահատելի մեծ ժառանգություն, որին ծանոթ է, սիրահարված է ցանկացած ընթերցող։
Վարդգես Պետրոսյան՝ https://vlume.com/hye/person/EN-440