Skip to content

«Ճշմարիտ է այն խոսքը, թե մարդուս գլխավոր դատավորն յուր խիղճն է. նրանից արդար և ոչ մի դատաստան անող չի եղել ի սկզբանե անտի և չի էլ լինելու»: Պերճ Պռոշյան

Այսօր հայ դասական գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրն է: Գրող, որն իր ստեղծագործություններով հսկայական նյութ է տվել 19-րդ դարի հայ գյուղացիության պատմության վերաբերյալ, որն ապրեց երկար ու բեղմնավոր ստեղծագործական կյանքով։ Իր բեղուն գործունեությամբ նա հետապնդում էր մի հիմնական նպատակ՝ անձնվիրաբար ծառայել ժողովրդին: Նա գրեց ժողովրդի մասին, ժողովրդի համար, ժողովրդի լեզվով և ինքն էլ իր հերթին ճանապարհ հարթեց հայ գյուղը պատկերող գրողների հետագա սերնդի համար: Պռոշյանը իր գրական վաստակով մեր գրականության ինքնատիպ երևույթներից է: Պռոշյանին ու իր ստեղծագործական դիմանկարը հրաշալի է նկարագրել Ավետիք Իսահակյանը. «Ամբողջական մարդ էր՝ կայուն համոզմունքների տեր: Խոսքը պատկերավոր էր, ժողովրդական ոճերով, դարձվածքներով, առածներով հարուստ: Ինձ թվում էր, թե հողի ուժով լցված ժողովուրդ է խոսում իր դարավոր աշխարհազգացողությամբ»: Պռոշյանի գրական ժառանգությունը թանկ է մեզ համար:

Պերճ Պռոշյան՝ https://vlume.com/hye/person/EN-221

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *