Skip to content

Մայրենի լեզվի միջազգային օր

Խաչատուր Աբովյանն ասել է՝ «…Տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»:

Կապուտիկյանը գրել է․ «Թե մորդ անգամ մտքից հանես, Քո Մայր լեզուն չմոռանա’ս…»

Չարենցը գրել է՝ «Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս․․․»։

Բայրոնը գրել է՝ «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»

Պարույր Սևակն ասել է. «Լեզուն նման է գետի, որ սկիզբ է առնում դարերի խորքից և հոսում է դեպի անհուն ապագա»։ 

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ մեր ինքնության գրավականը մեր լեզուն է։ Նրան պետք է մաքուր պահել, փայփայել, հոգալ նրա մաքրության մասին, տարածել։ Տարածելու համար մեզ մնում է խոսենք հայերեն, գրե՛նք հայատառ և հիշե՛նք՝ որ «ուրիշ ոչինչ չունենք աշխարհում, որ այքան մեր լինի»։

Այնպես որ՝ Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,
Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն: Նաիրի Զարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *