Հայաստանը և հայերը ոգեշնչման աղբյուր են եղել ոչ միայն հայ գրողների համար, այլև ռուս հայտնի գրողների։ Ինչպիսի՞նն է Հայաստանը ռուսական մշակույթի և գրականության ներկայացուցիչների աչքերում․ այս մասին շատ են խոսել, գրել ռուս հայտնի գրողներ, նրանք սիրել են Հայաստանը «ռուսերեն»։ Այդ գրողներից մեկն էլ Մաքսիմ Գորկին է։
Երբ 1928թվականին Գորկին եկավ Հայաստան, տեսավ ու սիրեց ոչ միայն Հայաստանը, այլև հայերիս։ «Ազնիվ է ձեր երկիրը, և լեռները ես տեսա հպարտ, և մարդիկ նույնպես։ Սքանչելի մարդիկ են։ Նրանց վիճակը շատ ծանր է եղել, բայց նրանք երգել են, ծածկել են լկտի աշխարհից իրենց դառն վիշտը։ Ծիծաղեցե՛ք, հաճա՛խ երգեցեք ի հեճուկս թշնամիների։ Երիտասարդ եղեք, հոգով ու սրտով երիտասարդ»։
Գրողը սիրեց սասունցիների պարն ու մեր զուռնան, սիրեց մեր պատմությունն ու հրաշք բնությունը։ Գորկին իր խոսքում նշել է, որ Հայաստանը ապագա ունի, քանի որ այստեղ ապրող ժողովուրդը գործունյա և աշխատասեր է։ Գորկին սիրված մարդ էր հայ գործիչների կողմից, այս մասին են վկայում մեր գրողների անմահ թարգմանությունները։ Ահա այդ թարգմանությունների շնորհիվ էլ Գորկու ստեղծագործություններից շատերն այսօր կարող եք կարդալ կամ լսել մեր գրադարանում։Մաքսիմ Գորկի՝ https://vlume.com/hye/person/EN-461