Skip to content

Մեծերը մեծերի մասին․ Գուրգեն Մահարին՝ Ակսել Բակունցին

Որքան որ կարևոր է մեր մեծերի կյանքի մանրամասնություններին ծանոթանալն ու իմանալը, առավել կարևորը է, երբ մենք այդ մեծերի մասին շատ ավելին ենք իմանում հենց իրենց ժամանակակիցներից։ Եթե կարդաք այս նյութը մինչև վերջ կիմանաք, թե Մահարին ինչպես է նկարագրել մթնաձորյան ամենահայտնի գրողին՝ Բակունցին, կիմանաք նաև Բակունցի կյանքից շատ այլ մանրամասնություններ։ «Ինչ-որ էլեգիական երանգ կար նրա թե՛ քայլվածքի, թե՛ շարժուձևի, թե՛ խոսակցական տոների և թե՛ մանավանդ նրա լռության մեջ։ Մինչև անգամ, երբ մանկական պարծենկոտությամբ խոսում էր իր պապերի երկարակեցության և նրանց բացառիկ ամրակազմության մասին և եզրակացնում, որ ինքը երկար պիտի ապրի, չէիր հավատում նրան և զգում էիր, որ ինքն էլ չի հավատում իր ասածներին։ Չէր սիրում երևալ հասարակական վայրերում ու երբ հանդիպում էր փողոցում, առաջարկում էր միշտ միևնույնը․

— Բարձրանանք Նորք, նստենք զրից անենք։ —Երբ արդյունքի չէր հասնում, հրաժեշտ էր տալիս ու գնում էր տուն։․․․

Ու հիմա, երբ տարիների մեգ-մառախուղից հիշում եմ նրան, պատկերանում է նա ինձ իր իմաստուն, խորաթափանց հայացքով և մանկական իր հստակ ժպիտով։ Նա էր լուսավոր հանճարը զանգեզուրյան մութ ձորերի, որոնք լուսավորված են նոր լույսերով։ Մեզ հետ է նա՝ հայկական լեռնաշխարհի հզորաթև արծիվը, սև ցելերի վաստակավոր սերմնացանը, մեզ հետ է նա, ինչպես ինքն էր կոչում իրեն՝ Ալեքսանդր Բակունց՝ որդի Ստեփանի, ի գեղջեն Գորիս»։

Մահարու խոսքերի այս փոքր հատվածի մեծ ապացույցը հենց Բակունցի ստեղծագործություններն էր՝ իր նման լուռ ու միևնույն ժամանակ շատ խոսուն։

Ակսել Բակունց՝ https://vlume.com/hye/person/EN-70

Գուրգեն Մահարի՝ https://vlume.com/hye/person/EN-44

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *