Skip to content

Մեծ հույզերի սերմնացան։ Ակսել Բակունց

«Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում: Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք… ծխախոտը: Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր. -Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ՛…» Գուրգեն Մահարի

Այսօր հայ գրականության զանգեզուրյան երգչի, Մթնաձորի հավերժ բնակչի ծննդյան օրն է։Բակունցը բանաստեղծական նուրբ ներշնչանքով օժտված արձակագիր է։ Այնքան նրբագեղ ու ցայտուն են նրա պատկերները, որ ասես իրար են միահյուսել արվեստի մի քանի ձևեր՝ խոսքի արվեստը, հնչյունների արվեստը և գույնի ու գծի արվեստը՝ այսինքն՝ գրականությունը, երաժշտությունն ու նկարչությունը։ Բակունցի պատմվածքներում երկխոսություններ գրեթե չկան։ Մարդկային հաղորդակցումն էլ է Բակունցը կարգավորում բնության միջոցով։ Հերոսները իրար հետ խոսում են այնպես, ինչպես անտառում աճած ծառերը, ինչպես նույն լուծը քաշող եզները։ Սա բակունցյան խոսքի լռության բարձրագույն արվեստն է։ Արդեն քանի տասնյակ է բաժանում մեզ Բակունցի ողբերգությունից, բայց միշտ, ինչպես առաջին ալպիական ծաղիկը, թարմ ու բուրումնավետ կմնա նրա վաստակը։

Մեծ հույզերի սերմնացան Ակսել Բակունց՝ https://vlume.com/hye/person/EN-70

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *