Հայ մարդ, հայ ազգ, ասա՛, արդյոք
Ո՛րտեղ է քո հայրենիքդ․
Կամ ունի՞ս դու որևիցե,
Ո՛վ են արդյոք ազգակիցքդ։
Հայ մարդ, ասա՛, ո՞ւր է տունդ,
Հայ մարդ, ո՛րտեղ քո կենտրոնդ,… Միքայել Նալբանդյան
Այսօր Միքայել Նալբանդյանի ծննդյան օրն է։
Այս մարդու կյանքը կարծես փախուստ էր անազատությունից, սակայն այդ անազատությունը ի զորու չեղավ խեղդելու իր հոգու մեջ ապրող ամեն ազատ միտք ու զգացմունք և ժողովուրդը նրան մկրտեց Ազատության երգիչ անունով։ Նրա՝ հեղափոխականի կերպարը, եղավ օրինակ թե՛ իր ապրած օրերի, թե՛ մեր օրերի համար, նա այն կերպարն է, որի համար ազգի ազատությունը վեր է ամեն ինչից, և որի ճանապարհը սկսվում է յուրաքանչյուր մարդու ներքին բարոյական ազատությունից։ Երբ ուսումնասիրում ենք Նալբանդյանի ապրումներն ու գործերը, մեր առջևով անցնում է մի կյանք, լուսավոր՝ որպես նրա երգած այն աստղը, որ թռչելով՝ թողնում է պայծառ հետագիծ․․․
37 տարեկանում կտրվեց ազատության երգչի կյանքի թելը, բայց նա հազար թելերով մեզ կապեց իր ստեղծագործություններին։
Նալբանդյանի ստեղծագործություններից ազատության, անկախության «հոտ» է գալիս։
Միքայել Նալբանդյան՝ https://vlume.com/hye/item/VP-574