Այսօր ռուս գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Դոստոևսկու ծննդյան օրն է: Դոստոևսկին ռուս գրականության դասականներից է և համաշխարհային գրականության լավագույն վիպագիրներից մեկը, որի կյանքն ու գործը տասնամյակների ուսումնասիրման նյութ են: Դոստոևսկու ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են զբաղեցնում համաշխարհային գրականության գանձարանում։ Նրան անվանում էին «գրչի հոգեբան», մարդկային սրտի հետազոտող, քանի որ իր բոլոր հերոսների զգացմունքներն իրեն ծանոթ ու հոգեհարազատ էին: Գրողի համբավն այնքան մեծ է, որ անգամ շատ ու շատ ֆիլմերում կարդում են հենց իր գրքերը: Ֆեոդոր Դոստոևսկին իր ստեղծագործություններով և իր անունով ավելի ու ավելի այժմեական է հնչում, ասես ժամանակակից գրող է այս բախումներով ու տագնապահար իրականության մեջ:Եթե մինչև հիմա չեք կարդացել Դոստոևսկու գրքերից ոչ մեկը, ապա, հավատացե՛ք մեծ բացթողում ունեք: Այդ բացթողումը կարող եք լրացնել մեկ հպումով:
Դոստոևսկի՝ https://vlume.com/hye/item/VP-88