Ինչպե՞ս է ստեղծվել այս հայտնի նկարը, որտեղ մեկտեղվել են հայ գրական ու մշակութային կյանքի հանճարները։Մի անգամ Բաշինջաղյանը Աղայանին ասում է․ «Ղազարոս, տղաներին առ արի, մի քիչ ժամանակ անցկացնենք»։ Հինգշաբթի օրը Աղայանը հավաքում է տղաներին՝ Թումանյանին, Իսահակյանին, Կոմիտասին և Փափազյանին ու գնում են Գևորգենց տուն։ Գնացին ու պարզվեց, որ Բաշինջաղյանը տանը չէ, ավելին, գնացել է հյուր։ Մինչ հյուրերը զմայլվում էին Գևորգի նկարներով, կինը գնում է ամուսնուն կանչելու։Անցնում է մի ժամ, Աղայանը դիմում է Իսահակյանին․ «Էդ մարդն ո՞ւր մնաց. ես էլ քաղցած եմ շատ.․․ ձեն-ձուն չի լսվում։ Ա՛յ տղա, միջանցքը գնա, մի կերպ նայիր էս ու էն կողմը, մարդ կա՞, չկա՞…»։ Երկար սպասելուց հետո Թումանյանն էլ զայրանում է ու իր հումորով խայթում Աղայանին․
– Ա՛յ մարդ, հենց որ լավ ճաշի անուն ես լսում, գլուխդ կորցնում ես, բա մարդ լավ չի իմանում թե՝ ճաշի ենք կանչված, թե չայի։
– Ա՛յ գիժ,- գոռում է Աղայանը,- ի՞նչ է՝ հայերեն չեմ հասկանո՞ւմ, խո փիլիսոփայություն չէր կարդում էդ մարդը… ասաց թե՝ հինգշաբթի․․․։
Վեճի թունդ պահին դուռը բացվում է և ներս է մտնում Գևորգը ու հարձակվում Աղայանի վրա․– Մարդ Քրիստոսի, ես քեզ ի՞նչ ասի…
– Դու ասիր թե՝ հինգշաբթի տղաներին առ…
– Հա է հա, բայց ես ասի թե՝ էս հինգշաբթի չէ, մյուս հինգշաբթի. էս հինգշաբթի ես ինքս հյուր եմ ուրիշի մոտ, էդ ասի։
– Դե՛հ, էդպես կասեիր էլի՝, ի՞նչ ես ինձ սարսաղի տեղ դնում։
– Արի՛ էս մարդուն խոսք հասկացրու,- ձեռքերը հուսահատ վար թողեց նկարիչը։
Ընկերները միջամտում են ու հանգստացնում են սիրելի բարեկամներին։ Ավելի ուշ մեր սիրելի աստղաբույլը նստում է հացի ու շատ ուրախ երեկո ունեցան։ Այդ անմոռանալի օրը նրանք հավերժացրին լուսանկարելով։ Իսկ մենք վերստին հավերժացնում ենք նրանց՝ կարդալով, հիշելով ու մեծարելով։
Թումանյան՝ https://vlume.com/hye/person/EN-40
Իսահակյան՝ https://vlume.com/hye/person/EN-149
Փափազյան՝ https://vlume.com/hye/person/EN-385
Աղայան՝ https://vlume.com/hye/person/EN-62