Skip to content

Նորայր Ադալյան «Մենախոսության ժամեր»։ Նոր գիրք

Նորայր Ադալյանը անցել է գրական երկար ու արգասավոր ճանապարհ: Նա գրել է իր սերնդի գրականության լավագույն էջերից մեկը: Գրողը պատմվածքը դարձրեց իր նախընտրելի ժանրը և «Մենախոսության ժամեր» ժողովածուի մեջ նա, կարելի է ասել, արդեն պատմվածքի վարպետ էր: Գիրքը բաղկացած է 7 տարբեր և հետաքրքիր պատմվածքներից։ Ադալյանի գրականության հիմնական թեման քաղաքն է ու իր բնակիչները, իսկ գրվածքների հիմնական հերոսները երիտասարդ մարդիկ են, տարբեր մասնագիտությունների, տարբեր զբաղմունքի տեր պատանիներ ու աղջիկներ: 1960-ական թվականները լուրջ փոփոխություններ բերեցին մեր գիտակցության ու հոգեբանության մեջ: Եվ սա էր նաև պատճառը, որ գրողին հետաքրքրեց երիտասարդ մարդկանց հոգեբանությունը և նրանց ներաշխարհում կատարվող փոփոխությունները: Կարելի է ասել, որ այս գիրքը գրողի «մենախոսությունն» է արդիական խնդիրների մասին: Անպայման կարդացեք մեր ժամանակակցի գիրքը, բացահայտեք, թե ինչպե՞ս է գրողը ներկայացնում մեր ամենօրյա կյանքն իր տարբեր կողմերով։

Մենախոսության ժամեր՝ https://vlume.com/hye/item/EB-1363

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *