․․․ Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված, ընդունեք,
Դուք, ձեր կամքին հակառակ,
Ինձ բացակա չդնեք:
Խառնվածքով նման լինելով մեծարենցյան սրինգին՝ Սահյանը քնարական նուրբ բանաստեղծություններով է արձագանքել ժամանակի իրադարձություններին։Արտաքուստ թվում է, թե նրա պատկերած ծիածանները, ջրվեժներն ու քարափները ոչ մի կապ չունեն ժամանակի հետ։ Նման տպավորության պատճառն այն է, որ գրողն իրականության մասին խոսում է պատկերների և հույզերի միջոցով՝ առանց ավելորդ աղմուկի։ Երևի թե չի գտնվի մեկը, ով չի սիրում կամ չի կարդացել Սահյանի գրականությունը։ Իսկ եթե կան նման մարդիկ, ապա անպայման սեղմեք հղման վրա ու ծանոթացեք Սահյանի գույներին ու հույզերին։
Ինձ բացակա չդնեք՝ https://vlume.com/hye/item/EB-1127