Ժամանակակից գրող Նորայր Ադալյանի «Խաղաղ զորանոցներ» վիպակը երիտասարդ մարդկանց հոգեբանության և նրանց ներաշխարհում կատարվող փոփոխությունների մասին է:Քանի որ գրողի ստեղծագործությունների հիմնական հերոսները երիտասարդներ են, տարբեր մասնագիտությունների, տարբեր զբաղմունքի տեր պատանիներ ու աղջիկներ, բացառություն չէ նաև այս մեկը:Վեպի գլխավոր հերոսը Մուշեղն է, որն իր ընկերների հետ 40 օր անցկացնում է ծառայությունում։ Այդ ընթացքում նրանք միմյանց հետ կիսվում են իրենց հոգսերով, բացահայտում մեկմեկու ներաշխարհը, խոսում հայ զինվորի առաքելության, պատերազմի ահավորության մասին:Իհարկե այս ամենը մի տեսակ «անհամ» կլիներ, եթե չլիներ սերը: Մուշեղը իր հուշերին ավելացնում է նաև մի քիչ սեր ու ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Խաղաղ զորանոցներ՝ https://vlume.com/hye/item/EB-1365