«Գնում եմ այս աշխարհից, հոգնել եմ, զավակնե՛րս, մինչև խոր ծերությունս չարխ դարձրի, ամբողջ մարմնիցս այժմ գալիս է կավի հոտը, ուզում եմ, որ ոսկորներս հող դառնան և հանգստանան. կավ էի, նորից կավ եմ դառնալու»։
Մահվան մահճում էր Անդրեասը, երբ շուրջը հավաքել էր բոլորին, ովքեր իրենից էին սերել և վերջին պատգամներ էր տալիս։Անդրեասը ամենաշատը սիրում էր իր որդի Երեմիայի ավագ որդուն՝ Հովնաթանին, քանի որ նրա մեջ իր պատկերն էր տեսնում։ Անդրեասի մահից հետո Հովնաթանը կառուցում է պապու արձանը, բայց ոչ ոք չի հասկանում, թե որտե՞ղ է Հովնաթանը սովորել քանդակագործություն։ Մի օր Հովնաթանը քանդակում է քրոջ արձանը։ Բայց երբ հայրը մտնում է բրուտանոց և տեսնում աղջկա արձանը, զայրույթից ոչնչացնում է, իսկ Հովնաթանն էլ թողնում հեռանում է հայրենիքից։ Տարիներ անց արվեստանոցի դռները բացվում են, իսկ Հովնաթանի կառուցած մարմարե արձանը դառնում է թանգարանի լավագույն նմուշներից մեկը և սերունդների համար օրինակ։ Քաղաքի մեծ հրապարակում սպիտակ մարմարե արձանի տակ հանգչում են Հովնաթանի ոսկորները, իսկ բլրի ստորոտում գրված է. «Հովնաթան որդի Երեմիայի»։
Թոթովենցի ևս մեկ գլուխգործոց կարդացեք մեր գրադարանում։
Հովնաթան որդի Երեմիայի՝ https://vlume.com/hye/item/EB-1434