Skip to content

«Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…»։ Վահան Տերյան

Ավետիք Իսահակյանն ու Վահան Տերյանը մտերիմներ են եղել:  Պահպանվել են նաև Ավ. Իսահակյանի հուշերը՝ իրենց հանդիպումների մասին:
Մի անգամ Վարպետն ու Տերյանը գնում են Փարվանա լիճը տեսնելու, Վահանը հափշտակված նայում է շուրջը, արտասանում Թումանյանի «Փարվանայից» մի հատված և ասում․

«Ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված: Ի՜նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՜նչ թաղծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգում եք մեր ժողովրդին: Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:

-Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…»։

Տերյանն ավելին է,քան պարզապես աշնան երգիչ։

Վահան Տերյան՝ https://vlume.com/hye/person/EN-76

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *