Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում թաղված մեծ բանաստեղծ Շիրազի գերեզմանը տապանաքար չունի։
Ու դա եղել է հենց իր ցանկությունը։ Որդուն ասել է.
-Գիտե՞ս չէ, որ մեռա` վրես քար չես գցե:
100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի` մեկ է Մասիսը մերը պիտի էղնի: Է մերն օր եղավ, ժողովուրդը պիտի բղավե՞ օր մերն է: Քարը օր դնես ձենն ականջիս չի հասնի։
Շիրազի մահից տարիներ անց նրա սիրտը, որպես մասունք բարձրացվել է Արարատի գագաթը և թաղվել այնտեղ։
Այսպես էլ Շիրազը մնաց հավերժ կենդանի՝ իր խոսքով ու իր սրտով կապված Արարատին ու իր ժողովրդին։
Հովհաննես Շիրազ՝ https://vlume.com/hye/person/EN-386
