Skip to content

Շիրվանզադեի կոշտ խոսքերը Րաֆֆու և Խրիմյան Հայրիկի մասին

Բոլոր ժամանակներում էլ եղել են գրողները, որ ոչ միշտ են համաձայն եղել միմյանց հետ, հատկապես՝ իրենց ժամանակների գաղափարական, գրական կամ ազգային խնդիրների շուրջ։

Մենք հաճախ ենք ներկայացնում գրական քննադատություններ, երբ գրողները քննադատել են միմյանց, սուր ու կոպիտ վերաբերմունք ենք ցույց տվել։

Ահա այդպիսի մի օրինակ է նաև սա, երբ Շիրվանզադեն քննադատական վերաբերմունք է ցույց տալիս Րաֆֆու ու Խրիմյան Հայրիկի հանդեպ՝ ասելով․

«Ինքը՝ Խրիմյանը, իրեն ավելի բանաստեղծ էր համարում, քան կաթողիկոս և գրիչը նրան ավելի էր զբաղեցնում, քան Էջմիածնի գահը»:

Կամ Րաֆֆու մասին. «Այսօր ես նրան վիպասան չեմ համարում: …Նա վիպասան չէր, նա պրոպագանդիստ էր, քարոզիչ, հրապարակախոս և ոչ գեղարվեստագետ»:

Ո՞րն էր նման գնահատականների պատճառը:

Ժամանակակիցները փաստում են, որ Շիրվանզադեն բարդույթ ուներ, նա քննադատում էր ամենքին և ամեն ինչ` հանուն իր տեղը հայ գրականության բարձունքում ամրագրելու: Մի բան, որի կարիքը բնավ չկար:

Այսօր, երբ կարդում ենք Շիրվանզադեի կոշտ խոսքերը Րաֆֆու կամ Խրիմյան Հայրիկի մասին, չի կարելի մոռանալ՝ որ անկախ գաղափարական տարաձայնություններից, բոլորը իրենց տեղն ունեն մեր դասականների փառահեղ շարքում։

Քննադատությունը չի նսեմացնում նրանց արժեքը. ընդհակառակը՝ այն հարստացնում է մեր ընկալումները, սրում է մեր միտքը և ստիպում է նորովի նայել մեր գրական ժառանգությանը։

Շիրվանզադե՝ https://vlume.com/hye/person/EN-35

Րաֆֆի՝ https://vlume.com/hye/person/EN-1

Խրիմյան Հայրիկ՝ https://vlume.com/hye/person/EN-3

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *