Մի անգամ Շիրվանզադեն Թիֆլիսում հանդիպում է իր հայրենակիցներից մեկին: Սա ցանկանում է իմանալ, թե ինչով է Շիրվանզադեն զբաղվում:
– Գրող եմ,- ասում է մեծ վիպասանը:
Հին ծանոթն ապշահար նայում է Շիրվանզադեին ու ասում.
-Մարդ կա` դերձակ է, մարդ կա` կոշկակար կամ պայտար, մի ուրիշը` գդակ կարող: Քո արհեստի անունն ի՞նչ է:
Իր հայրենակցի հոգու հետ խաղալու համար Շիրվանզադեն ասում է.
-Վիպասան եմ:
-Վիպասանն ի՞նչ է անում:
-Վիպասանն աղջկան սիրահարեցնում է տղային, տղային` աղջկան: Հետո նրանց նշանում է, պսակում: Չեն հավանում միմյանց` բաժանում է, ուրիշի հետ պսակում: Եվ այդպես` էլի շատ բաներ:
-Վա՜յ, քո հոր տունը չքանդվի, բա էլ ուրիշ գործ չգտա՞ր, որ միջնորդ ես դարձել,- ասում է մարդը` համոզված լինելով, որ հին ծանոթը ընտրել է ամենախայտառակ արհեստը:
Համամի՞տ եք, որ շատ բան կորցրած կլինեինք, եթե Շիրվանզադեն չընտրեր այս «խայտառակ արհեստը»։
Ալեքսանդր Շիրվանզադե՝ https://vlume.com/hye/person/EN-35