Ծաղիկներ կան անթառամ, թռչուններ կան հազարան,
Արևը մայր չի մտնում մանուկների աշխարհում:
Հազար տարի էլ ապրես` չես հագենա, չես հոգնի,
Հոգիդ երբեք չի մթնում մանուկների աշխարհում:
Միշտ հանդես է, երգ ու պար, միշտ վճիտ է ու պածառ,
Լույսը երբեք չի մարում մանուկների աշխարհում: Սարմեն
Այսօր ամենագունեղ ու ուրախ տոներից մեկն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Աշխարհի բոլոր փոքրիկնե՜ր, շնորհավորում ենք բոլորիդ՝ մաղթելով խաղաղ երկինք, ջերմ ընտանիք, անհոգ ու հեքիաթային մանկություն: