Միշտ ծիծաղ է, ցնծություն, միշտ շարժում է, խաղ ու վազք,
Եռանդը միշտ վարարուն` մանուկների աշխարհում:
Միշտ հանդես է, երգ ու պար, միշտ վճիտ է ու պածառ,
Լույսը երբեք չի մարում մանուկների աշխարհում: Սարմեն
Այսօր ամենավառ, գունեղ ու զվարթ տոնն է՝ Հունիսի 1-ը:
Նրանք գիտեն, որ ամպերը շաքարավազից են, որ ծաղիկները երգում են, որ բարությունը ամենաուժեղ հրաշքն է: Ամեն քայլում՝ նոր բացահայտում, ամեն ժպիտում՝ նոր հույս: Միլիոն հարց, հազար «ինչու», անսահման հավատ նրանց մեջ՝ սա է այն ուժը, որ աշխարհը փոխում է: Աշխարհի փոքրիկներ, շնորհավորում ենք բոլորիդ, մաղթելով՝ գունավոր, անհոգ մանկություն, թող ձեր աչքերի փայլը միշտ ջերմացնի մեզ ու աշխարհին:Էլ ինչ տոն առանց նվերների. նվիրե՛ք ձեր փոքրիկներին աշխարհի ամենաարժեքավորը՝ գիրքը: Մեր մանկապատանեկան գրքերը ժպիտ ու ուրախություն կպարգևեն և՛ ձեզ, և՛ ձեր փոքրիկներին: ՝ vlume.com