Էն գլխից են կանայք իմ երազները հուզել,
Կնոջ շունչն է պահում տիեզերքը կանաչ
Անգամ Նարեկացին կնոջն է երազել՝
Սիրո մոմ վառելով աստվածամոր առաջ: Հ․ Շիրազ
Այսօր օրացուցային ամենագեղեցիկ, ամենագարնանային տոներից մեկն է՝ Մարտի 8-ը, Կանանց միջազգային օրը։
Սիրելի՛ կանայք, սրտանց ու սիրով շնորհավորում ենք բոլորիդ։ Ինչպես ասում են՝ գիշերը փայլ է տալիս աստղերին և կանանց։ Մաղթում ենք, որ կյանքում միշտ փայլեք երջանկությունից, սիրուց, ինքնաբավությունից, միշտ եղե՛ք գարնան նման վառ, գունավոր ու կենսատու։ Սեր ու ջերմություն բոլորիդ