Ամեն ինչ մարդու ձեռքերում է, իսկ մարդը` ԿՆՈՋ:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, շնորհավորում ենք բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:
Ինչպես ասում են, կինը ծիծաղում է, երբ կարողանում է և արտասվում է, երբ ցանկանում է։
Մենք ցանկանում ենք, որ դուք միշտ կարողանաք ծիծաղել և երբեք չցանկանաք արտասվել:
Մաղթում ենք, որ հավերժ երիտասարդ մնաք, ձեր կյանքում միշտ գարուն ու ծաղկունք լինի։
Սիրեք ու եղեք սիրված։
