Ուրախանանք նոր տարու հետ,
Նոր տարու հետ զորանալով,-
Շտկենք սապատն այս աշխարհի,
Թեկուզ մի քիչ կորանալով: Համո Սահյան
***
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր։ Մետաքսե
***
Արի Նոր Տարի
Բայց այնպես արի,
Որ խինդով լցվի ամեն մի օջախ,
Ու մանկան անմեղ ճիչեր թող հնչեն
Հայի օջախում մեր պապենական․․․ Պարույր Սևակ
