Քո երկրի և հողի պաշտպանն ես, զինվոր,
Եվ սիրո, և փառքի կրողն ես, զինվոր,
Մայրերի սիրելի որդին ես, զինվոր,
Դու Հայոց բանակի հավատն ես, զինվոր: Տիգրան Պետրոսյանց
Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ,
Շնորհավոր տոնդ մեր խաղաղ գիշերների պաշտպան:
Բանակի տարին չի սկսվում և չի ավարտվում։ Այնպես, ինչպես չի սկսվում ու չի ավարտվում հայրենասիրությունը։ Բանակի տարին բաղկացած է 365-366 անկրկնելի և գեղեցիկ օրերից։ Բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է։ Վազգեն Սարգսյան