Այսօր հայ գրականության ամենախոշոր ռեալիստ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան օրն է։Հայ գրող, ում ստեղծած գրական «Քաոսը» շատերի հոգում ու սրտում ևս քաոս առաջացրեց ու մտորելու նոր առիթներ տվեց։ Շիրվանզադեն ոչ միայն ուղղակի գրող է, այլև մեծ դպրոց։ Եվ ինչպես Ստեփան Զորյանն է ասել՝ «Բնությունը Շիրվանզադեին բացառիկ գեղեցկության հետ միասին օժտել էր և բացառիկ կենսասեր ոգով: Եվ առաջին բանն իրոք որ աչքի էր ընկնում մեր վիպասանի բնավորության մեջ`դա նրա կենսասիրությունն էր, բուռն, անհագ կենսասիրությունը, որով մեծապես տոգորված են և նրա երկերը»:
Մինչ օրս արդի են Շիրվանզադեի բոլոր խոսքերն ու ստեղծագործությունները, դրանք երբեք չեն իջնում ընթերցողական սեղանից։
Ալեքսանդր Շիրվանզադե՝ https://vlume.com/hye/person/EN-35