Գրականությունն ու գրաքննադատությունը բոլոր ժամանակներում էլ քայլել են կողք կողքի։ Հենց այս գրաքննդատության արդյուքում էլ շատ ու շատ հետաքրքիր փաստեր ենք իմանում։ Իմանում ենք, թե ժամանակին ով ում դեմ էր դուրս եկել և ով ում անունն էր ուզում պարզապես մրոտել։
Երբ լույս է տեսնում Րաֆֆու «Կայծեր» վեպը, բանագետ, բանահավաք Սարգիս Հայկունին սկսում է քննադատական հոդվածներ տպագրել։ Րաֆֆին հասկանում է, որ Հայկունին պարզապես ինչ-որ մեկի պատվերն է կատարում։ Քննադատության գագաթնակետն այն էր, որ Հայկունին Րաֆֆու վեպն անվանեց «փառաավորագույն հեքիաթ»։ Իսկ երբ հարցրել են, թե նա ինչո՞ւ է Րաֆֆու դեմ այդպիսի հոդվածներ գրում, նա պատասխանել է․ «Գրում եմ նրա համար, որ Րաֆֆիի գրքերը չծախվեն»։ Իհարկե, այսքանով չի բավարարվում Հայկունին և շարունակում է քննադատել վեպը, բացի այդ մի քանի անգամ շեշտում է, թե «Րաֆֆին չէ կարող լավ վիպասան լինել, որովհետև համալսարանական դիպլոմ չունի»։ Քննադատություններն այսպես եկել ու գնացել են, իսկ Րաֆֆու վեպը մինչ օրս համարվում է հայ գրականության փառավոր էջերից։Իսկ եթե համոզված չեք դրանում, ապա պարզապես սկսեք կարդալ՝ https://vlume.com/hye/item/EB-243